News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Շվեյցարիան ուտեստներում պատրաստելու համար նախատեսվող լանգուստների եւ օմարների նկատմամբ դաժան վերաբերմունքն արգելող օրինագիծ է մտցրել, ինչպես նաեւ այլ ուղղումներ, որոնք կարգավորում են կենդանիների հետ վարվելու կանոնները, հաղորդում է ՌԲԿ-ն:

Բեռնում որոշել են, որ ողջ խեցգետնանման կենդանիներին եռացող ջրում  ավանդական խոհարարական խաշելու պրակտիկան այլեւս անթույլատրելի է:

 «Կենդանի խեցգետնանմաններին, այդ թվում օմարներին, այլեւս չի կարելի տեղափոխել սառույցի վրա կամ սառցե ջրի մեջ: Ծովային կենդանիները միշտ պետք է պահվեն իրենց բնական միջավայրում», - ասվում է փաստաթղթում:

Նոր արգելքը ընդունվել է կենդանիների իրավունքների պաշտպանության մասին օրենքի շրջանակներում եւ մարտից ուժի մեջ է մտնում:

Շվեյցարիան առաջին երկիրը չէ, որ արգելում է կենդանի խեցգետնանմաններին սառույցի վրա պահել: Նման օրենք 2017 թվականի հունիսին ընդունվել է Իտալիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ