News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի իշխանությունները մեղադրում են աշխարհի խոշորագույն նավթային ընկերություններին կլիմայի փոփոխությունների խրախուսման համար եւ մտադիր են նրանցից միլիարդավոր դոլարներ բռնագանձել, հաղորդում է The New York Times-ը:

ԱՄՆ խոշորագույն քաղաքը Հարավային Նյու Յորքի (Մանհեթենի) շրջանային դատարանում հայց է ներկայացրել ընդդեմ BP Plc-ի, Chevron Corp- ի, ConocoPhillips- ի, Exxon Mobil Corp- ի եւ Royal Dutch Shell Plc-ի, «Նյու Յորքի բնակչներին կլիմայի փոփոխության հետեւանքներից պաշտպանելու համար», ասել է քաղաքապետ Բիլ դե Բլազիոն:

Նյու Յորքի դատական հայցում նշվում է, որ պատասխանողները «հանածո վառելիքի արդյունահանման եւ վաճառքի արդյունքում հավաքական պատասխանատվություն են կրում արդյունաբերական բոլոր աղբյուրներից ավելի քան 11 տոկոս աղտոտվածության համար, որը արդյունաբերական հեղափոխության առաջին օրերից մթնոլորտում կուտակվել է»:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ