News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Կանադական Քվեբեկ նահանգի Hotel de Glace սառցե հյուրանոցում հրդեհ է բռնկվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով The Weather Network-ը։

Հրդեհումը տեղի է ունեցել հյուրանոցի համարներից մեկում։ Նախնական վարկածով, պատճառը կրակի հետ անզգույշ վարմունքն է։ Հյուրանոցի սեփականատերը նշել է, որ երբ իրեն զանգահարել եւ հայտնել են կատարվածի մասին, չի հավատացել։

Աննշան ծխահարման պատճառով հյուրանոցը մի քանի օրով փակել են։ Երեք մարդու թունավորման ախտանիշներով տեղափոխել են հիվանդանոց, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ