News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

25 տարեկանից բարձր կանայք կարող են ստանալ տուրիստական վիզա եւ այցելել Սաուդյան Արաբիա առաանց տղամարդու  ուղեկցության։ Այս մասին Arab News պարբերականին հայտնել է Տուրիզմի եւ ազգային ժոռանգության հանձնաժողովի ներկայացուցիչը։

Մինչեւ 25 տարեկան  կանայք դեռ չեն կարող երկիր մուտք գործել առաց  տղամարդու ուղեկցության (ամուսին, եղբայր կամ հայր):

Միայնակ զբոսաշրջիկ աղջիկների եւ կանանց համար վիզաների ներդրումը նախատեսվում է 2018 թվականի առաջին եռամսյակում: Այս միջոցառումը նպատակ ունի բարձրացնել երկրի գրավչությունը զբոսաշրջիկների համար: Գերատեսչությունում ենթադրում են, որ այդպիսով զբոսաշրջային բիզնեսի սեզոնայնությունը կնվազի, ինչպես նաեւ հնարավոր կլինի  ստեղծել նոր աշխատատեղեր:

Զբոսաշրջության եւ ազգային ժառանգության հանձնաժողովին արտոնագրերի տրման վարչության գլխավոր տնօրեն Օմար Ալ Մուբարակը մեկնաբանել է, որ ներկայումս բազայի պատրաստման եւ էլեկտրոնային վիզայի համակարգի ստեղծման գործընթացն է ընթանում։ Գործողությունները համակարգվում են Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարության եւ պետական տեղեկատվական կենտրոնի կողմից, հաղորդում է Lenta-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ