News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Այս փուլում դժվար է խոսել բանակցությունների առաջընթացի մասին: Այս մասին, այսօր՝ հունվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն՝ անդրադառնալով հունվարի կեսերին նախատեսվող ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարիների հանդիպմանը:

Նրա խոսքով, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման տեղի ու վայրի մասին տեղեկատվություն կտրամադրվի:

Անդրադառնալով այդ հանդիպումից ակնկալիքներին, Շավարշ Քոչարյանն ասաց. «Առաջընթացի մասին խոսելը դժվար է, որովհետեւ կողմերի միջեւ չկա վստահության մթնոլորտ: Այն իսպառ բացակայում է: Բոլորս տարբեր հայտարարությունների ականատես եղանք, որոնք համահունչ են Հայաստանի արտաքին քաղաքական դիրքորշումներին առ այն, որ անհրաժեշտ է ներդնել այն մեխանիզմները, որոնց պայմաններում կձեւավորվի այդ մթնոլորտը»:

Նրա խոսքով՝ վերը նշված պայմաններից առաջնայիններից է զինադադարի ռեժիմի պահպանումը. «Անհրաժեշտ է, որ ներդրվեն այն մեխանիզմները, որոնք կնպաստեն ապագայում այդ մթնոլորտի ձեւավորմանը: Խոսքը վերաբերում է զինադադարի ռեժիմի պահպանմանը, ռազմական գործողությունների դադարեցմանը, հրադադարի ռեժիմի պահպանմանը: Այս տեսանկյունից հանդիպումներն առաջին հերթին միտված են լարվածության նվազեցմանը: Իհարկե, կորուստներ ունենք, կրակոցներ կան, բայց հանդիպումները նպաստում են, որ լարվածության մակարդակն իջնի»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ ԱԳ նախարարնեի հանդիպմանը հաջորդի նաեւ նախագահների մակարդակով հանդիպում,  Քոչարյանը պատասխանեց.

«Այդպիսի բան այսօր դեռեւս չի քննարկվում: Նմանատիպ հանդիպումները ԱԳ նախարարների հանդիպումներից են կախված»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ