News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի իշխանությունները մտահոգված են հարկերից խուսափելու եւ կրիպտոարժույթի մոլուցքի զարգացման համար: Սեուլը ցանկանում է իր բորսաներում կրիպտոարժույթների շրջանառությունն արգելող օրենք ընդունել,  ինչպիսիք են բիթքոինը, հաղորդում է BBC-ն:

Երկրի արդարադատության նախարարը հայտարարել է, որ վիրտուալ արժույթները կառավարության մոտ «լուրջ մտահոգություն» են առաջացնում:

Այս շաբաթ Սեուլի մի քանի բորսաներում հարկերի ենթադրյալ խուսափումից հետաքննության ընթացքում ստուգումներ են անցկացվել:

Բիթքոինը եւ մյուս կրիպտոարժույթները հունվարի 11-ին կորցրել են իրենց արժեքի մոտ 11 տոկոսը, բիթքոինը նվազել է մինչեւ 13 հազար դոլար, սակայն դժվար է դատել, որքանով է այս ամենը սերտորեն կապված Հարավային Կորեայի իրադարձությունների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ