News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը BBC-ի փաստագրական ֆիլմում պատմել է, թե որքան դժվար է թագավորական թագը կրելը, գրում է The Guardian-ը։

Բրիտանական կայսերական թագը, որը թագուհին կրում է հատուկ առիթներին, կշռում է 1,3 կգ։ Այն զարդարված է 2,8 հազար ալմաստներով, հարյուրավոր մարգարիտներով, շափյուղաներով, զմրուխտներով եւ սուտակներով:

«Չի ստացվում ներքեւ նայել, որպեսզի տեքստը կարդաս, ստիպված ես այն վեր բարձրացնել։ Քանի որ եթե գլուխդ ներքեւ իջացնես, ապա պարանոցդ կկոտրես, իսկ թագը կընկնի»,-նշել է Եղիսաբեթ II-ը։

Նրա խոսքով՝  թագերն  ունեն իրենց թերությունները: «Այնուամենայնիվ, դրանք շատ կարեւոր  ատրիբուտներ  են»,-ավելացրել է բրիտանական թագուհին, հաղորդում է Gazeta-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ