News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում  ավելի ու ավելի հաճախ են սկսել խոսել ամերիկյան դիվանագետների պրոֆեսիոնալիզմի ծայրահեղ ցածր մակարդակի մասին։  Համաշխարհային մակարդակի նոր սկանդալը միայն յուղ է լցրել կրակի վրա։ Խայտառակվել է Նիդեռլանդներում ԱՄՆ դեսպանը։ Տեղի լրագրողները մամուլի ասուլիսի ժամանակ նրա համար հրապարակային Լինչի դատաստան են կազմակերպել։ Ընդ որում, տեղի ունեցածում ամբողջությամբ մեղավոր է ինքը՝ դիվանագետը, փոխանցում է RG-ն։

Պիտեր Հուքստրան վերջերս էր նշանակվել Նիդերլանդներում ԱՄՆ դեսպան: Ինչպես եւ սպասվում էր, Վաշինգտոնում նա անցել էր ստուգումների բոլոր մակարդակները,  հարցազրույցները եւ հաստատումները: Այնուամենայնիվ, միայն Նիդերլանդներում պարզ դարձավ, որ մեղմ ասած, նա չի համապատասխանում իր կարգավիճակին:

Դեսպանը ամբողջովին տապալել է իր պաշտոնական առաջին մամուլի ասուլիսը: Հավաքված լրագրողները լցված են եղել  վճռկանությամբ կռիվ տալ ամերիկացի դիվանագետի դեմ: Անտեղի չէր նրանց վատատեսոությունը Հուքստրայի նկատմամբ։  Ավելի վաղ նա ինքն էր նետվել հրապարակային դատավարության՝ վիճարկելով Նիդերլանդներում «արգելված գոտիների» գոյության փաստը եւ պնդելով, որ այդ երկրում քաղաքական գործիչներին այրում են: Իհարկե, ամերիկացին  իր խոսքերին որեւէ ապացույց չի ներկայացրել:

Սակայն, այդ հայտարարությունները Հուքստրա արել էր Ամերիկայում, որտեղ հասարակությունը վաղուց արդեն հետ է վարժվել  հարգալից վերաբերմունքից: Այստեղ քաղաքական գործիչներն ավելի հաճախ են «փուչ ամրոցներ» կառուցում, անհիմն մեղադրանքներ հնչեցնում, կախարդների որսեր իրականացնում:

Այլ է Նիդեռլանդների պարագան: Տեղի լրագրողները սկսել են դժվար հարցեր ուղղել ԱՄՆ նոր դեսպանին: Իրադարձությունների նման  շրջադարձին պարոն Հուքստրան հստակ պատրաստ չի եղել: Նա մրմրթացել է,  չարացել, շուռ է եկել նրանցից, ովքեր հարց են ուղղել, օրորվել տեղում: Այլ կերպ ասած, ամեն կերպ ցույց է տվել իր ցանկությունը գետնի տակ անցնելու։

Նրանից  հարցրել են, թե նա պատրաստվում է այցելել Նիդերլանդներում «արգելված գոտիները», որոնց մասին  նա խոսել է, եւ արդյոք նա կարող էր անվանել այրված քաղաքական գործչի առնվազն մեկ անուն: Եվ լրագրողների յուրաքանչյուր հարցին ի  պատասխան  վերջինս   սկսել է ավելի ու ավելի շատ բարկանալ: Արդյունքում, Հուքստրան իր հասցեին լսել է․ «Պարո՛ն դեսպան, սաՄիացյալ Նահանգները չէ,  սա Նիդերլանդներն է, այստեղ ընդունված  է պատասխանել հարցերին եւ ոչ թե խուսափել պատասխաններից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ