News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կուսակցությունը միաձայն աջակցություն է հայտնել Սոցիալ-դեմոկրատների հետ նոր կառավարության ձեւավորման վերաբերյալ բանակցությունների արդյունքում կնքված համաձայնագրերին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Քրիստոնեա-դեմոկրատական միությունը միաձայն աջակցություն է հայտնում այդ փաստաթղթին, սրանք բանակցությունների արդյունքներն են, որին շատերն են մասնակցել: Մենք հիմնվել ենք մեր ներկայացուցիչների լայն բազայի վրա»,-նշել է Մերկելը։

Մերկելը հավելել է, որ  զոնդավորման արդյունքում կնքված համաձայնագիրը ներառում է լայն շրջանակ եւ եթե կառավարությունը ձեւավորվի, ապա աշխատանքը այս պայմանավորվածությունների իրականացման համար բավարար կլինի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ