News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 18
Տեսնել լրահոսը


Աջակողմյան ղեկով մեքենաների վարորդներն այսօր կառավարությանն են փոխանցել աջ ղեկով մեքենաների ներմուծումը սահմանափակելու որոշման վերաբերյալ իրենց առաջարկները։  Մինչ փոխանցելը վարորդները եւ ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը նախագծի շուրջ թեժ բանավեճի բռնվեցին։ Ալեքսանդր Ղազարյանը նույնիսկ առաջարկեց  ժամը 18։00–ից հետո հանդիպել «առանձին» զրուցել, սակայն ավելի ուշ կողմերը հանդարտվեցին եւ բանը չհասավ «առանձնազրույցին»։ Այդ ընթացքում Ալեքսանդր Ղազարյանը խոստովանեց, որ իր դուստրն ու որդին աջակողմյան ղեկով մեքենա են վարում։  

«Չեմ ուզում լրագրողների մոտ ասել, իմ ընտանիքում երկու հատ աջակողմյան մեքենա կա։ Ինձ համար պետք չի պայքարել, որովհետեւ ես դեմ եմ եղել, որ նման մեքենա գնեն։ Ես չեմ վարել, որդիս է վարում։ Կողքը չեմ նստի երբեք, մի անգամ նստել եմ ու էլ չեմ նստի։ Լարվածություն է ինձ մոտ առաջացնում, որ նստում եմ»,–ասաց կառավարության ներկայացուցիչը, ինչը ծիծաղեցրեց ներկաներին։

Հարցին՝ իր որդին կամ դուստրը երբեւէ աջակողմյան ղեկով մեքենայով վթարի ենթարկվե՞լ են, պատասխանեց. «Փառք Աստծո, ոչ»։

Տպել
Ամենաշատ
Partner news