News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը14 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դեմ պատժամիջոցներ է սահմանել «Իրանում մարդու իրավունքների լուրջ խախտումների եւ գրաքննության եւ իրանական զենքի արտադրողների աջակցության» կապակցությամբ:

«Միացյալ Նահանգները հանգիստ չեն մնա, քանի դեռ Իրանի վարչակարգը շարունակում է զբաղվել մարդու իրավունքների խախտումներով եւ անարդարությամբ: Մեր թիրախը Իրանի ռեժիմն է, ներառյալ Իրանի դատական ​​համակարգի ղեկավարը`հաշվի առնելով իր քաղաքացիների հանդեպ նրա սարսափելի դաժան վերաբերմունքը, այդ թվում` խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրականացման համար կալանավորվածների նկատմամբ վերաբերմունքը», - ասել է ֆինանսների նախարար Ստեֆեն Մնուչինը:

«Մեր թիրախում է նաեւ Իրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը եւ ապակայունացնող գործողությունները (Իրանի)»:

ԱՄՆ պատժամիջոցների ցուցակոմ են հայտնվել Կիբերտարածության Գերագույն խորհուրդը եւ Իրանի ազգային կիբերային կենտրոնը, էլեկտրոնային պատերազմների եւ պաշտպանության ԻՀՊԿ կազմակերպությունը եւ Իրանի դատական համակարգի ղեկավար Սադիհ Արդեշիր Ամոլի Լարիջանիին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ