News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ նոր ձեւաչափով երեկ Բաղրամյան 26-ում տեղի ունեցած հադիպման ժամանակ Սերժ Սարգսյանը թափանցիկ ակնարկեր է արել Ազգային ժողովի հաջորդ նախագահի թեկնածուի վերաբերյալ:

Այս ընթացքում մամուլում, որպես ԱԺ հաջորդ նախագահի թեկնածու, շրջանառության մեջ է դրվել ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի անունը:

Քաղաքական եւ մասնավորապես իշխող ՀՀԿ-ական շրջանակներում, սակայն գերակշիռ հատվածի մոտ վստահություն կա, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է հաջորդ ԱԺ նախագահի դերում կրկին Արա Բաբլոյանին տեսնել: Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխություններից հետո ԱԺ նորընտիր նախագահ ընտրելիս քաղաքական շրջանակներում համոզվածություն կար, որ մինչ նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելը անցումային ԱԺ նախագահ է լինելու, որն էլ այս տարվա ապրիլի 9-ից հետո այդ պոստը փոխանցելու է արդեն այլ թեկնածուի: ԱԺ գործող նախագահ Արա Բաբլոյանը, սակայն կարծես թե, «տեղապահ» չի մնալու:

Այսօր նախագահական նստավայրում ԱԺ խորհրդի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը նոր խորհրդարանի մասին խոսելիս ասել է բառացիորեն հետեւյալը.

«Ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ խորհրդարանի աշխատանքի որակի աճ ենք արձանագրել: Հայաստանին պետք է այնպիսի խորհրդարան, որը ոչ միայն ճիշտ ժամանակին ընդունի բոլոր անհրաժեշտ օրենքները, այլեւ իրականացնի արդյունավետ խորհրդարանական վերահսկողություն: Այս առումով կարծում եմ, որ Ազգային ժողովը ճիշտ ճանապարհին է: Դրան զուգահեռ նաեւ ամրապնդվում է Ազգային ժողովի աշխատակազմը...»:

Այսպիսի բացառիկ գովքը, ինչիպիսին Սերժ Սարգսյանը հաճախ չի շռայլում, թերեւս, թափանցիկ ակնարկ է ներկաներին, ինչպես նաեւ ավելի լայն շրջանակներին, որ հենց ԱԺ գործող նախագահ Արա Բաբլոյանն է ապրիլի 9-ից հետո ԱԺ նախագահի ցանկալի թեկնածուն:

Շատ տարօրինակ է սակայն, Սարգսյանը խոսել է նաեւ ապրիլի 9-ից հետո վարչապետի ընտրության մասին, բայց այս անգամ շատ կարճ է կապել թեման»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ