News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Լապլանդիայում «Գահերի խաղը» ֆիլմի մոտիվներով Ռուսաստանից, Ուկրաինայից, Լեհաստանից եւ Լատվիայից արհեստավարժ քանդակագործները ամբողջությամբ սառցե հյուրանոց են կառուցել, հաղորդում է HBO Nordic-ը:

«Հյուրանոցը գտնվում է 20 հազար քառ. մետր տարածքում, ունի շուրջ 30 սենյակ, որոնք կառուցվել  են հանրահայտ հեռուստատեսային շոուի մոտիվներով, այդ թվում հայտնի, բայց սառցե գահով, որը պահպանում է Գրիգոր Գորա Կլիգանը եւ վիշապի ձեւով սառցե բլուրով»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հյուրանոցում կա կինոթատրոն, սառցե ռեստորան եւ արկտիկական բար:

Երկու անձի համար մեկ գիշերվա արժեքը 294 եվրո է: Այս գները գործում են մինչեւ ապրիլի 8-ը, երբ հյուրանոցը բնական պատճառներով կփակվի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ