News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի իշխանությունները 2018 թվականին կընդլայնեն միգրանտների ընդունման եւ տեղակայման համար երկրում գործող փորձարարական կենտրոնները: Այս մասին Parisien թերթին տված հարցազրույցում հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Ժերար Կոլլոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ այս պահին երկրում CAES-ի ընդունման եւ իրավիճակի վերլուծության նոր կենտրոններ են գործում, որոնք «համատեղում են տեղակայման կենտրոններն ու վարչական վերահսկողությունը» եւ 1300 տեղ ունեն: Ծրագրի հաջողությունը հանգեցրել է իշխանությունների՝ այս կենտրոնների ընդլայնման մասին որոշմանը:

«Հաշվի առնելով այս ծրագրի հաջողությունը՝ առաջիկա ամիսներին մենք պատրաստվում ենք 200 տեղ բացել տարածաշրջանում... Իլ դե Ֆրանսում (մայրաքաղաքային մարզ) տեղերի թիվը կհասնի 900-ի», - նշել է Կոլլոնը:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության ղեկավարը հույս է հայտնել, որ միգրանտների հարցի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի հետ համատեղ նոր արձանագրություն կընդունվի, որը կհամալրի Լե Տուկե քաղաքում կնքված գործող համաձայնագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ