News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Անդրեյ Կոնդրաշովի «Վալաամ» ֆիլմում կոմունիստական գաղափարախոսությունը համեմատել է քրիստոնեության հետ, հաղորդում է Kommersant.ru-ն:

«Ազատություն, եղբայրություն, հավասարություն, արդարություն՝ այս բոլորը կան Սուրբ Գրքում: Իսկ կոմունիզմի հիմնադրման օրենսգիրքը  սուբլիմացիա է, Աստվածաշնչի պարզունակ հատվածն է, նրանք նոր բան չեն հորինել»,-ասել է Պուտինը:

Պուտինը Լենինի նկատմամբ կոմունիստների վերաբերմունքը համեմատել է քրիստոնեության սրբերի նկատմամբ պատկառանքի հետ: «Լենինը դրվել է դամբարանում: Ինչո՞վ է նա տարբերվում սրբերի մասունքներից: Ուղղափառների կամ պարզապես քրիտոնյաների համար։ Երբ ինձ ասում են, թե քրիստոնեական աշխարհում նման ավանդույթ չկա, ինչպես չկա՞: Գնացե՛ք Աթոս, նայե՛ք: Այնտեղ սրբերի մասունքներ կան, եւ մենք այստեղ՝ Վալաամում, Սերգեյի եւ Հերմանի սուրբ մասունքներն ունենք: Փաստորեն, ոչ մի նոր բան այն ժամանակվա իշխանությունը չի մտածել: Այն  իր գաղափարախոսության ներքո արել է այն, ինչ մարդիկ վաղուց հայտնաբերել էին»,-ասել Ռուսաստանի նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ