News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն Ավիացիոն տեխնոլոգիաների ազգային կենտրոնի բացման արարողությունից հետո ստիպված է եղել դիմել բժիշկների օգնությանը տեսողության հետ առաջացած խնդիրների պատճառով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կենտրոնը բացվել է Քերեթարո նահանգում:

«Քերաթո նահանգի Կոլոն քաղաքում կենտրոնի բացման եւ գիտության ու տեխնիկայի ոլորտում մրցանակների հանձման արարողության ավարտին նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի, պաշտպանության նախարար Սալվադոր Սենֆուեգոսի, ֆինանսների նախարար Խոսե Անտոնիո Գոնսալես Անայայի, գյուղատնտեսություն նախարար Խոսե Կալսադա Ռովիրոսայի, շրջակա միջավայրի նախարար Ռաֆայել Պակիանո Ալամանի, ինչպես նաեւ նախագահի աշխատակազմի ղեկավար Ֆրանսիսկո Գուսման Օրտիսի, քաղաքականության եւ կառավարության հարցերով գլխավոր համակարգող Անդրես Մասիեյ Ֆերնանդեսի եւ արարողությանը ներկա մյուս մասնակիցների մոտ աչքերի բորբոքում է նկատվել, որը պահանջել է բժշկական միջամտություն»,-ասված է հայտարարության մեջ:

Տեսողության վատթարացման պատճառների մասին տեղեկություն դեռեւս չկա: Տուժածներից ոմանց խորհուրդ են տվել են մի որոշ ժամանակ հանգիստ վերցնել: «Նախագահը կշարունակի հետեւել իր ժամանակացույցին»,-նշել են նախագահի մամուլի ծառայությունից։

Ներկայումս Մեքսիկայի առողջապահության նախարարությունն ուսումնասիրում է այն պատճառները, որոնք կարող էին աչքի խնդիրներ առաջացնել պետության առաջին դեմքերի մոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ