News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թանկացումների դեմ խորհրդարանական լսումներ կազմակերպելն անիմաստ է։ Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում հայտարարել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Նշենք, որ ԱԺ նախագահը որոշել է, որ հունվարի 23-ին առանձին ապրանքատեսակների գնաճի հետ կապված խորհրդարանական լսումներ են կազմակերպվելու:

Մարուքյանի խոսքով՝ թանկացումների հարցով խորհրդարանական լսումներ կազմակերպելով այնպիսի տպավորություն է, իբր ՀՀԿ-ն ու իշխանությունը նոր են իմանում, որ այսպիսի թանկացումներ կան: 

«Թանկացումների մասին ամբողջ տարվա ընթացքում խոսել ենք եւ ասել ենք, որ հունվարի 1-ից թանկացումներ են լինելու: Երբ սեղմված գազի ակցիզային հարկը 8 հազար դրամից դարձնում էինք 25 հազար դրամ, 3 անգամ թանկացում էինք, չէի՞ք մտածում, որ դա ունենալու է դոմինոյի էֆեկտ, շղթայական թանկացում է լինելու:

Որտեղի՞ց է ձեր զարմանքը: Երբ բենզինի ակցիզային հարկը 25 հազարից 40 հազար դրամ էինք դարձնում, չէի՞ք մտածում այդ մասին: Այդ լսումներն անիմաստ է կազմակերպել, որովհետեւ դա գազը բաց թողնելու միջոցառում է լինելու: մինչդեռ պետք է Հարկային օրենսգիրքը մտցնել օրակարգ եւ համապատասխան փոփոխությունները կատարել»,-հայտարարեց Մարուքյանը:

Նա կոչ արեց ժողովրդին հունվարի 19-ին փողոց դուրս գալ ընդդեմ թանկացումների եւ մասնակցել «Ելք»-ի կազմակերպած երթին. «Որովհետեւ խորհրդարանական հարթակում բոլոր ճանապարհները սպառվել են, «Ելք»-ի բոլոր առաջարկները հարկային օրենսդրության հետ կապված, մերժվել են:  Ի՞նչն եք ուզում մեղմել, պետք է պարզապես, հարկային օրենսգիրքը փոխել: Մասնավորապես փոխել ակցիզային հարկն ու եկամտային հարկը»:

Իր հերթին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց 2017 թվականին արձանագրված որոշ ապրանքների գնաճի վերաբերյալ ցուցանիշներ. «Պաշտոնական թվերը ցույց են տալիս, որ 2017-ին ունեցել ենք սարսափելի գնաճ, կարագը թանկացել է 41 տոկոսով, խոզի միսը՝ 38 տոկոսով, լոլիկը՝ 31 տոկոսով, գառան միասը, կարտոֆիլը՝ 28 տոկոսով, ձուկը՝ 23 տոկոսով, տավարի միսը, դիզելային վառելիքը, բենզինը՝ 18 տոկոսով եւ այլն:

Հիմա հունվարի 1-ին Հարկային օրենսգիրքը ուժի մեջ մտնելուց հետո այս գնաճը նոր թափ է ստացել: Քանի որ որոշակի տոկոսով թանկացել է նաեւ դիզվառելիքը եւ բենզինը, դա շղթայական բերելու է այլ ապրանքների թանկացման: Վիճակագրության պետական ծառայության մեթոդոլոգիան, որով արվել են հաշվարկները էականորեն. Մոտ կրկնակի գնաճը նվազեցրել է: Հիմա այս իրավիճակում, գնաճի առաջն առնելու միջոցը հարկային օրենսգրքում փոփոխություններ անելն է: Հիշեք, որ այս տարի մտնելու է նաեւ պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը, որն էլ ավելի մեծ տեմպ է տալու գնաճին: Խորհրդարանական մեծամասնությունը չի գնալու զիջման, քանի դեռ ժողովուրդը դուրս չի եկել փողոց եւ իր պահանջը չի ձեւակերպել»,-ընդգծեց նա:

Հունվարի 23-ին թանկացումների հարցով խորհրդարանական լսումներ տեղի կունենան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ