News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Այնպես չէ, որ քաղաքական ուժը միշտ հետեւում է հանրային պահանջին։ Այդ մասին ասել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշիննյանը՝ այսօր՝ հունվարի 15-ին հրավիրած ասուլիսում անդրադառնալով փողոցային պայքար ծավալելու կապակցությամբ հանրային պահանջի գործոնին:

Մեր դիտարկմանը՝ քաղաքական ուժերը փողովային պայքարում իրենց պասիվությունը վերագրել են հանրային պահանջի բացակայությանը, թանկացումների դեմ բողոքի երթ սկսելու համար «Ելք»-ը տեսնո՞ւմ է հանրային պահանջ , Փաշինյանն արձագանքել է. «Ընտրությունների արդյունքները ցույց են տվել, որ հանրությունը խորը փոսի մեջ է: Եթե մենք քաղաքական գործունեության մեջ օգտագործում ենք որոշ սուր հարցադրումներ, դա նաեւ նրա համար է, որ ուզում ենք հանրությանը դուրս բերել այդ հուսահատության վիճակից: Ինչ վերաբերում է Ձեր նշած հանրային պահանջին, այնպես չէ, որ քաղաքական ուժը միշտ հետեւում է հանրային պահանջին, նաեւ ինքը հանրային պահանջ ստեղծելու գործառույթ ունի։ Մեզ, այո, երբեմն մեղադրում էին, որ մենք ակտիվ չենք հանրային պահանջ ձեւավորելու հարցում: Բայց այդ մեղադրանքը չեմ ընդունում, որովեհտեւ մենք ընտրություններին ինչու ենք մասնակցել, առիթ ենք ընձեռել մարդկանց ասելիքը ասելու եւ մենք մեր ստանձնած բոլոր պարտականությունները կատարել ենք երկու ընտրություններում»:

Հարցին՝ «Ելք»-ը պետք է հիմա այդ հանրային պահանջը ձեւավորի, Փաշինյանը պատասխանեց. «Մենք հիմա ուզում ենք հանրությանը տալ հնարավորություն, որ իր ասելիքը ասի եւ բարձրաձայնի»:

Տպել
Ամենաշատ