News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հրանտ Դինքի սպանության 11–րդ տարելիցի կապակցությամբ Հրանտ Դինքի ընկերները այս տարի եւս սգո միջոցառում են կազմակերպում «Ակոս» պարբերականի նախկին խմբագրության մոտ։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Հրանտ Դինքի ընկերները հայտարարել են, որ հունվարի 19–ին, 15։00–ին հավաքվում են Դինքի սպանության վայրում՝ «Ակոս» պարբերականի նախկին խմբագրության մոտ։

Նշվում է, որ Դինքի սպանության օրը տարբեր հասարակական կազմակերպություններ ու պլատֆորմներ Դինքի հիշատակի հետ կապված սգո միջոցառումներ են կազմակերպելու։

Հիշեցնենք, որ «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19–ին, «Ակոս»–ի խմբագրության առջեւ։

Դինքի սպանության գործով դատավարությունը դեռ չի ավարտվել եւ ձգվում է արդեն 11 տարի։

Տպել
Ամենաշատ