News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Կարլես Պուչդեմոնի ընտրման դեպքում Մադրիդը չի հրաժարվի Կատալոնիայի ուղիղ կառավարումից: Այս մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը, փոխանցում է Reuters-ը.

Հիշեցնենք, որ իշխանությունից հեռացված Կատալոնիայի վարչապետ Կառլես Պուչդեմոնը նոյեմբերին հանձնվել էր Բելգիայի իշխանություններին եւ ազատ էր արձակվել չհեռանալու ստորագրությամբ:

Իսպանիայի իշխանությունները Պուչդեմոնին եւ նրա գործընկերներին իշխանությունից հեռացրել էին հոկտեմբերի 1-ին` Կատալոնիայի անկախության հանրաքվեի անցկացումից հետո: Հանրաքվեի արդյունքները չէին ճանաչել ո՛չ  Մադրիդը, ո՛չ Բրյուսելը:

«Անհեթեթություն է, որ ինչ-որ մեկը, փախստական լինելով Բրյուսելում, ցանկանում է Կատալոնիայի տարածաշրջանային կառավարության նախագահ դառնալ», - ասել է Ռախոյը «Ազգային կուսակցության» մադրիդյան գրասենյակում: Մարիանո Ռախոյի խոսքով՝ Կարլես Պուչդեմոնի ընտրման դեպքում Մադրիդը չի հրաժարվի Կատալոնիայի ուղիղ կառավարումից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ