News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Շրի Լանկայում 108 մլն դոլար արժողությամբ կոկաին է ոչնչացվել, որը իշխանությունները առգրավել էին Կոլոմբո նավահանգստում: Այն գնալով ավելի հաճախ է դառնում Ասիայում թմրանյութերի մաքսանենգների համար տարանցիկ կետ, հայտնում է Reuters-ը:

Իշխանությունները ոչնչացրել են 928 կիլոգրամ կոկաին, որը հայտնաբերվել է 2016 թվականի դեկտեմբերին Հնդկաստան ուղեւրովող  կոլումբիական նավի բնափայտի բեռնարկղում:

Անցյալ տարվա օգոստոսին Շրի Լանկայի մաքսակետը 14 ամսվա ընթացքում առգրավել էր բարձրորակ հարավամերիկյան կոկաինի 6 խմբաքանակ: Բռնագրավվել էր 140 միլիոն դոլար արժողությամբ մոտ 1770 կգ կոկաին, որից 840 կիլոգրամը` Բրազիլիայից շաքարավազի մատակարարման ժամանակ:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ