News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Իրաքի կառավարությունը հայտարարել է, որ հակամարտության լուծման համար Իրաքի Քուրդիստանի հետ բանակցությունները նշանավորել են «վստահության մթնոլորտով»: Կողմերի միջեւ հակամարտությունն առաջացել էր  սեպտեմբերի վերջին անկախության հանրաքվեից հետո, հաղորդում է AFP-ն:

Երկու կողմերի դեսպանները հանդիպել են Էրբիլում եւ քննարկել հիմնական խնդիրները, այդ թվում՝  անվտանգության, Քուրդիստանի ցամաքային սահմանների, օդանավակայանների, նավթային արդյունաբերության, մաքսային եկամուտների եւ գետի պատվարների վերահսկողության մասին:

 «Հանդիպումներն անցել են վստահության եւ փոխըմբռնման մթնոլորտում եւ մշակվել են մի շարք առաջարկություններ», որոնք կօգնեն լուծել այդ խնդիրները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ