News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 16-ին 91 կողմ, 1 ձեռնպահ ձայներով ընդունեց «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» հայտարարության նախագիծը:

Նշենք, որ սա այն բացառիկ դեպքերից է, երբ ԱԺ 4 խմբակցությունները հանդես են գալիս որպես նախագծի հեղինակներ:

Նախքան քվեակությունը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նշեց, որ առաջարկներ է արել, որոնք կարծես թե չեն ընդունվել հեղինակների կողմից. «Ոչ մի ցեղասպանության ճանաչման բանաձեւում ճանաչում բառը չի օգտագործվում, մենք շատ երկրների մեղադրում ենք ընտրովի վերաբերմունքի մեջ, մենք էլ նույնը չանենք ու ամբողջությամբ դատապարտենք, ներառելով նաեւ քրիստոնյաներին եւ սուննի մահմեդականներին», - կոչ արեց նա:

Նախօրեին հայտարարության նախագիծը ներկայացնելիս հիմնական զեկուցող, ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ, եզդի համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանը նշել էր, որ նախագիծը նպատակ է հետապնդում խորհդարանի մակարդակով եզդի ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանությունը դատապատել՝ կանխելով հետագայում նման երեւույթների դրսեւորումները այլ ժողովուրդների նկատմամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դըկոտինյին անդրադարձել է եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագծի ընդունմանը
Հայաստանի Ազգային ժողովը եզդիների ցեղասպանության հիշատակի օրը ներառել է...
Օգոստոսի 3-ը Հայաստանում կնշվի որպես Սինջարում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Օրենսդրական նախաձեռնության հեղինակը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուստամ Բակոյանն էր
Մենք սիրո և հանդուրժողականության ուղերձ ենք հղում մեր այսօրվա որոշմամբ. Հակոբ Արշակյան
Այս օրինագծի ընդունմամբ մեր համերաշխությունը, սերը, կարեկցանքը...
Սա պատմական օր է և՛ եզդիների համար, և՛ Հայաստանի Հանրապետության համար. Ռուստամ Բաքոյան
2014-ին մեր աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանություն, և այս ցեղասպանությունը դեռ ավարտված չէ մինչ օրս: 2600-ից ավելի կանայք և աղջիկներ դեռ գտնվում են...
Պատգամավորն առաջարկել է Հայաստանում նշել Սինջարում եզդիների ցեղասպանության օրը
Կարևոր եմ համարում, որ այս հանդիպմանը ներկա լինի Սինջարի ցեղասպանության զոհերից մեկը
Օգոստոսի 3-ը ՀՀ-ում կնշվի որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստում հավանություն տվեց…
Ամենաշատ