News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին եւ առաջին տիկին Մակա Չիչուան ունեցել են եւս մեկ երեխա՝ տղա, որին ծնողները կոչել են Տոմա Մարգվելաշվիլի, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:

«Տոմա Մարգվելաշվիլին ծնվել է»,-գրել է Վրաստանի նախագահն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում: Տոման (Ֆոմա) Վրաստանում տարածված քրիստոնեական անուն է: Տղան ծնվել է հունվարի 15-ի երեկոյան:

Նախագահական զույգն ունի եւս մեկ որդի` Թեյմուրազը, որին անվանակոչել են նախագահի պապի պատվին: Փետրվարի 2-ին նա երեք տարեկան կդառնա:

Թեմոն (ծնողները նրան այդպես են կոչում) դարձել է Գեորգի Մարգվելաշվիլիի եւ Մակա Չիչուայի առաջին ընդհանուր երեխան: Առաջին ամուսնություններից ե՛ւ նախագահը, ե՛ւ առաջին տիկինը  ունեցել են աղջիկ՝ Աննան եւ Մաշոն, որոնք արդեն չափահաս են, ավելին՝  երկուսն էլ ամուսնացած են:

2016 թ. հուլիսի 11-ին Վրաստանի նախագահը պապիկ էր դարձել՝ դուստրը` Աննան աղջիկ էր ունեցել։

Մարգվելաշվիլին պետության ղեկավար դառնալուց հետո ամուսնացել էր նկարչուհի եւ դերասանուհի Մակա Չիչուայի հետ: Նրանք իրենց հարաբերություններն օրինականացրել են  2015 թ. սեպտեմբերի 10-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ