News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Խորհրդարանական դիվանագիտությունն ունի մի շարք առավելություններ, քանի որ այն ավելի ճկուն է, ազատ, բազմակողմ եւ, միեւնույն ժամանակ, ավելի շատ ռեսուրսներ ունի հասարակության ներգրավման համար: Այս մասին հունվարի 16-ին ԱԺ-ում հայտարարեց արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Սակայն, նրա խոսքոով՝  այս տարի շատ գործ կա անելու: «Իհարկե, ավանդական խորհրդարանական գործունեությունը, մասնավորապես, պատվիրակությունների միջեւ կապերը պետք է շարունակվեն նաեւ ապագայում»,-ասաց Աշոտյանը` հավելելով, որ որոշ ուղղություններով, ինչպես օրինակ՝ բարեկամական խմբերի ներուժի առավել արդյունավետ օգտագործման համար անհրաժեշտ է ավելի շատ ջանքեր ներդնել:

Բացի դրանից, մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով՝  պատգամավորները պետք է ավելի շատ ջանքեր գործադրեն Եվրամիության երկրների կողմից Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության  համաձայնագրի շուտափույթ վավերացման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ