News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Թուրքիայի  քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) Ստամբուլի գրասենյակը հայտի հայ երաժիշտ Արամ Տիգրանի ծննդյան առթիվ շնորհավորական ուղերձ է հղել։

HDP–ի շնորհավորական ուղերձում նշվել է. «Քրդական երաժշտության մեծ վարպետ Արամ Տիգրանը 84 տարի առաջ այս օրը ծնվեց»։

Նշենք, որ Մերձավոր Արեւելքի սոխակ համարվող հայազգի երաժիշտը, ով ծնվել է   1934-ին Սիրիայի Քամիշլո քաղաքում, 20 տարեկանից իրեն նվիրել է երաժշտությանը՝ երգելով հայերեն, քրդերեն, թուրքերեն, արաբերեն, հունարեն եւ ասորերեն։  Արամ Տիգրանը մի շարք հայկական ժողովրդական երգեր թարգմանել է՝ երգելով քրդերեն եւ հակառակը։

Արամ Տիգրանի երազանքը՝ թաղվել Դիարբեքիրում, չկատարվեց, քանի որ թուրքական իշխանությունները թույլ չտվեցին հայազգի երաժիշտին թաղել Դիարբեքիրի հայկական գերեզմանոցում։  Այնուամենայնիվ, Դիարբեքիրի հայկական գերեզմանոցում կատարվեց Արամ Տիգրանի խորհրդանշական թաղումը, իսկ արդեն նրա համար փորված գերեզմանի հողը Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրն իր հետ տեղափոխել է Բրյուսել, որտեղ թաղվել է հայտնի հայազգի երաժիշտը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ