News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 16-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի մակարդակով Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի խորհրդաժողովին:Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Խորհրդաժողովի շրջանակում անցկացվել է երկու նիստ` «Փոխգործունակության հարթակ» նախաձեռնությանը ներգրավված, ինչպես նաեւ Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող պետությունների ձեւաչափերով:

«Փոխգործունակության հարթակ» ձեւաչափով նիստի ժամանակ քննարկվել են Եվրոպայի հարավային հարեւանության տարածաշրջաններից բխող անվտանգության եւ կայունության մարտահրավերներին եւ դրանց դիմագրավման ջանքերի համադրմանն առնվող հարցեր:

«Վճռական աջակցություն» ձեւաչափով անցկացված նիստը միտված էր Աֆղանստանում կոալիցիոն գործողության ընթացիկ խնդիրների ներկայացմանը, խնդրահարույց հարցերի քննարկմանը եւ ընդհանուր դիրքորոշումների ձեւավորմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հայտնել է, որ Էրդողանի այցը Միացյալ Նահանգներ կարող է պլանավորվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար
Դիվանագետը նաեւ նշել է, որ Անկարան կարեւոր աշխատանք է կատարել բազմաթիվ տարածաշրջանային ճգնաժամերի լուծման գործում...
Սթոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն չի նախատեսում զորքեր ուղարկել Ուկրաինա
ՆԱՏՕ-ն չի ծրագրում զորքեր ուղարկել Ուկրաինա...
ՆԱՏՕ գագաթաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ին Վաշինգտոնում
ԱՄՆ-ը կընդունի ՆԱՏՕ գագաթաժողովը...
ՆԱՏՕ-ն պատրաստվում է հռչակագրում ներառել Ուկրաինա զորքեր ուղարկելուց հրաժարվելու կետ. Corriere della Sera
ՆԱՏՕ-ն կհրաժարվի զորքեր ուղարկել...
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ