News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունվարի 16-ին, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում առանձազրույցներ են ունեցել Արայիկ Խանդոյանի, Սմբատ Բարսեղյանի եւ Հովհաննես Հարությունյանի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Այցի ընթացքում ստուգվել են նրանց առողջական վիճակի ապահովման հարցն ու բժշկական փաստաթղթերը:

Սմբատ Բարսեղյանը հացադուլից դուրս գալուց հետո ստացել է սննդակարգի վերաբերյալ համապատասխան խորհրդատվություն: Այդ խորհրդատվությունը տրամադրվել է նաեւ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցչի կողմից: Ս.Բարսեղյանը ներկայում գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի ստացիոնարում, ինքնազգացողությունը բավարար է:

Տեղի է ունեցել առանձնազրույց նաեւ Հովհաննես Հարությունյանի հետ: Այցի ընթացքում պարզվել է, որ այսօր Հովհաննես Հարությունյանը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում ենթարկվել է աջ ծնկան հոդի ռենտգենոգրաֆիկ հետազոտության, ինչպես նաեւ զննվել է վնասվածքաբանի կողմից:

Արայիկ Խանդոյանի հետ առանձնազրույցի ընթացքում նրան տրվել է անհրաժեշտ իրավական խորհրդատվություն՝ կապված քրեակատարողական հիմնարկ փաստաբանի մուտքին առնչվող օրենսդրական կարգավորումների հետ: Արայիկ Խանդոյանը գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի ստացիոնարում:

Տպել
Ամենաշատ