News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին երեկ ուշագրավ տվյալներ են հայտնի դարձել հունվարի 8-ին Երեւանի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում ոստիկանների մահվան պատճառ դարձած ավտովթարի հերոսի՝ Երեւանի ավագանու նախկին անդամ, Ճվճվ Արո մականվամբ Արա Վարդանյանի որդի Սարգիս Վարդանյանի եւ նրա եղբոր քաջագործությունների մասին:

Պարզվում է` նախորդ տարվա ընթացքում Սերժ եւ Սարգիս Վարդանյանները ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու արդյունքում ավելի քան 15 հազար դոլարի տուգանք են «վաստակել»:

«Ժողովուրդ» օրաթերթը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից փորձեց պարզել տեղեկությունը, սակայն ոստիկանությունից հրաժարվեցին պատասխանել` նշելով, որ դրանք անձնական տվյալներ են եւ հրապարակման ենթակա չեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ