News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծում ուղիղ գրած է եւ առնվազն տեսականորեն չի բացառվում, որ այս օրենքով ՀՀ յուրաքանչյուր քաղաքական գործչի, ակտիվիստի դիմացի հարեւանի հետ ոստիկանությունը պայմանագիր կնքի եւ ամբողջ տունը գրասենյակը վերցնի տեսանկարահանման տակ: Այս մասին, այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ում, հիշյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նա դիմելով օրինագիծը ներկայացնող ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին հարցրեց. «Այս օրենքի ո՞ր կետն է բացառում, որ նման գործողություններ չեն լինելու»:

Ի պատասխան Վարդան Եղիազարյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ նման նկատառում եղել է կամ կլինի: Մենք ունենք հնարավորություն օպերատիվ ճանապարհով նկարահանում կատարելու: Ի՞նչ է նշանակում ամեն հարեւանի կամ խանութի դիմաց դնել նման սարքեր: Բացի դրանից, նախագծում կա մասնավոր սեկտորի հետ աշխատելու սկզբունքը՝ միայն պայմանագրով եւ իրենց համաձայնությամբ»:

Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ հիմա արդեն մամուլում եղել են հրապարակումներ, թե այս կամ այն քաղաքական գործչի շքամուտքի մոտ ոստիկանությունը տեսախցիկ է տեղադրել եւ պարզվել է, որ դա իբր ինչ-որ ուրիշ քրգործի նախաքննության հետ է կապված. «Հիմա արդեն կան նման ահազանգեր, անգամ նշվել է, որ կոնսպիրատիվ բնակավայր են վարձել տեսանկարահանում իրականացնելու համար: Այսինքն սրանով ՀՀ ցանկացած քառակուսի մետրը կարող է դրվել տեսանկարահանման տակ: Նյութերի պահպանման 7 օր ժամկետն էլ սահմանել են, որ, իբր, դրանից հետ այդ նյութերը ոչնացնեն, բայց հետո այդ նյութերն օգտագործեն որպես կոմպրոմատ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների վերաբերյալ օրենքի նախագիծը նախատեսում է հանցագործությունը կանխելիս կամ բացահայտելիս հասարակական կարգի պահպանությունը, այդ թվում ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովելիս, ոստիկանության ծառայողներին իրավունք վերապահել օգտագործել տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ: Ըստ այդմ, օրենքի մակարդակով կամրագրվեն տեխնիկական միջոցների ամրագրման հիմքերը, կարգը, տվյալների պահպանման ժամկետները, կապահովվի տեղեկությունների հավաքման եւ օգտագործման նպատակի լեգիտիմությունը. այսինքն կհաստակեցվեն մասնավոր կյանքի ոլորտ ոստիկանական միջամտության սահմանները: «Հաշվի առնելով տվյալների մշակման համաչափության սկզբունքը, նախագծում տվյալների պահպանման ժամկետ է ընտրվել 7 օրը, որից հետո դրանք պետք է ոչնչացվեն»,-նշել էր նա:

Նոր օրինագիծ. հաստակեցվում են մասնավոր կյանքի ոլորտ ոստիկանական միջամտության սահմանները

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանի Կիևյան փողոցում շենքի դալանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն...
Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. Ինչեր են հայտնաբերվել
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ…
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ…
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Օրինական ուժի մեջ է մտել Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հայցադիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը…
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց...
Ամենաշատ