News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Կասպերսկու լաբորատորիան» Android սարքերի համար վնասաբեր ծրագրային ապահովում է հայտնաբերել, որը կարող է նաեւ հաղորդագրություններ գողանալ WhatsApp մեսենջերից, նշված է ընկերության հետազոտության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Ընկերության տվյալներով՝ Skygofree վիրուսը տարածվում է բջջային կապի խոշոր օպերատորների կեղծ կայքերով, որոնցում օգտատերերին առաջարկվում է տեղադրել «ինտերնետին միանալու արագացուցիչ»:

Փորձագետները հայտնում են, որ վնասաբեր ԾԱ-ն կարող է զրույցների ձայնագրում կատարել, գողանալ sms-ները եւ WhatsApp-ից հաղորդագրությունները, GPS տվյալները եւ օրացուցային իրադարձությունները, ինչպես նաեւ ձայնը գրանցել, երբ վարակված սարքը որոշակի վայրում է: Դրանից զատ, վիրուսը թույլ է տալիս սարքը Wi-Fi-ին միացնել, որը նույնպես չարամիտներն են վերահսկում:

«Skygofree-ը ամենահզոր լրտեսական գործիքներից մեկն է, որոնք մենք երբեւէ այս պլատֆորմի համար տեսել ենք»,- նշել են վերլուծաբանները:

Հետազոտության համաձայն՝ Skygofree-ի ակտիվ տարածում է տեղի ունեցել 2015 թվականին: «Կասպերսկու լաբորատորիայի» տեղեկություններով՝ վերջին անգամ այս վիրուսի տարածման համար դոմենը գրանցվել է 2017 թվականի հոկտեմբերի 31-ին: Ըստ որում՝ վարակումը տարածվել է միայն Իտալիայի բնակիչների վրա, նշել են ընկերությունից: Փորձագետները համոզված են, որ վիրուսը մշակողները նույնպես Իտալիայում են գտնվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Նարեկ Մկրտչյանը և Սաուդյան Արաբիայի կապի և ՏՏ նախարարը քննարկել են թվային տեխնոլոգիաները զարգացնելու հնարավորությունը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության...
Որտե՞ղ է թաղվել Պլատոնը. Գիտնականները լուծել են առեղծվածը արհեստական ​​ինտելեկտի շնորհիվ
Այժմ, օգտագործելով արհեստական ​​ինտելեկտը, հետազոտողները ուսումնասիրում են այս մագաղաթները՝ ձգտելով...
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Ամենաշատ