News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Շոտլանդիայի մայրուղու վրա մի քանի հազար մարդ արգելափակվել է այն բանից հետո, երբ այն մասամբ փակվել է ձյան ուժեղ տեղումների պատճառով, հայտնում է Sky News-ը:

Խնդիրներ կան Անգլիայի սահմանին Գլազգոյից Գրեթնա տանող M74 մայրուղու վրա: Ականատեսների խոսքով՝ մայրուղու որոշ հատվածներում խցանումը երկու ուղղություններով հասնում է ավելի քան 30 կմ-ի: Որոշ վարորդներ պնդում են, որ մայրուղու վրա են արդեն 14 ժամ: Մարդկանց օգնություն են ցուցաբերում փրկարար ծառայությունները:

Շոտլանդիայի տրանսպորտի ծառայությունները հայտնում են, որ մայրուղում երթեւեկություն կա, սակայն շատ դանդաղ: Միեւնույն ժամանակ Շոտլանդիայի ոստիկանությունից վարորդների կոչ են անում չընթանալ դեպի M74-ի որոշ հատվածներ:

Նախօրեին Շոտլանդիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի տարածքում ձյան ուժեղ տեղումներ են եղել: Բրիտանական օդերեւութաբանական ծառայությունը հայտնում է, որ շոտլանդական Էսքդեյլմյուիր քաղաքում գիշերը 30 սմ-ից ավելի ձյուն է տեղացել: Օդերեւութաբանները նոր տեղումներ են սպասում:

Շոտլանդիայի Հայլենդ մարզում 50-ից ավելի դպրոց է փակվել: Դպրոցների մի մասը փակվել է նաեւ Հյուսիսային Իռլանդիայում, նաեւ ընդհատումներ կան հասարակական տրանսպորտի աշխատանքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ