News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Նյու Յորքը գլխավորել է համաշխարհային կրիպտոմայրաքաղաքների ցանկը 2017թ. արդյունքներով։ Կրիպտոարժույթների եւ բլոքչեյթնի ապակենտրոնացման միջազգային ասոցացիայի (IDACB) հետազոտության համաձայն, առաջատարների ցանկում են նաեւ Կուալա-Լումպուրը եւ Սինգապուրը։

Տասնյակում ընդգրկվել են նաեւ Լոս Անջելեսը, Դուբայը, Ջակարտան, Հոնկոնգը, Սիդնեյը Դելին։ Երկրների ցանկում միանձնյա առաջատարը ԱՄՆ-ն է, ապա հաջորդում են Հնդկաստանը, Մալազիան, Նիգերիան, Ավստրալիան, Կանադան, Գերմանիան, Ինդոնեզիան, Սինգապուրը, ԱՄԷ-ն։

Փորձագետները նշում են, թե այդ երկրների կարգավորիչները վերջնական որոշում չեն ընդունել կրիպտոարժույթների օրինականացման մասին, սակայն ստեղծել են առեւտրի պայմաններ։

Վարկանիշը կազմվել է արհեստական ինտելեկտի կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ