News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Վառելիքի թանկացումների եւ միասնական երթուղային ցանց ստեղծելու հայտարարության ֆոնին NEWS.am-ը  հարցում է իրականացրել տրանսպորտի վիճակի եւ այն մասին, թե ինչպես կազդեն ուղեվարձերի հնարավոր  թանկացումներն ուղեւորների եւ վարորդների վրա։

«Թանկացումներն ազդում են ժողովրդի վրա, նրանք, որոնք եկամուտ էին ստանում, նախկինի պես շարունակում են ստանալ»,-նշեց վարորդներից մեկը։

Մեկ այլ վարորդ էլ հավելեց՝ «ո՛չ կարողանում ենք վառելիք գնել, ո՛չ պլան տալ»։

Ուղեւորներից մեկն էլ նկատեց՝ թանկացումները շատ վատ են անդրադարձել ժողովրդի վրա։ «Ամեն մեկն իր համար անկախություն է ստեղծել, անտերություն է, գծատերն էլ ուզում  է ինքն աշխատի»,-մտահոգություն հայտնեց նա։

Մեկ այլ ուղեւոր էլ  բողոքեց տրանսպորտի վիճակից եւ «Գազել»-ներից՝  նշելով, որ դրանք շատ անհարմար են՝  գազելներում «իրար վրա խցկված ենք» երթեւեկում։

Որոշ քաղաքացիներ էլ նշեցին, որ միջմարզային երթուղայինները մեկնում են նշված  ժամից շուտ կամ ուշ, ավելին՝ դրանցով նախատեսվածից շատ ուղեւորներ են երթեւեկում, ընդ որում՝ կանգնած, ինչը լրացուցիչ անհարամարություններ է ստեղծում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ամենաշատ