News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մերձավորարեւելյան տարածաշրջանի երկրները «արաբական գարնան»՝ հեղաշրջումների եւ ժողորդական զանգվածային հուզումների շարք, որոնք 2011 թվականին տեղի են ունեցել արաբական շատ երկրներում, եւ դրանց հաջորդած իրադարձութունների հետեւանքով կրել են 900 մլրդ դոլարի վնաս: Այսպիսի տվյալներ է ներկայացրել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին հունվարի 17-ին Կահիրեում ընթացող «Հայրենիքի պատմությունը» համաժողովում իր ելույթում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«2011 թվականի «արաբական գարնան» իրադարձությունների եւ դրանց հաջորդած հեղափոխությունների հասցրած վնասը արաբ ժողովուրդներին կազմում է 900 մլրդ դոլար»,- նշել է նա: Աս Սիսիի խոսքով՝ պատերազմների, ներքին հակամարտությունների եւ հեղափոխությունների հետեւանքով տարածաշրջանում զոհվել է 1,4 մլն մարդ, 15 մլն-ը փախստական է դարձել:

Ինչպես նշել է աս Սիսին, 2013-ի հուլիսից, երբ Եգիպտոսում իշխանությունից հեռացվել է այդ ժամանակ գործող նախագահ Մուհամմեդ Մուրսին, ում աջակցում էր «Մուսուլման եղբայրներ» իսլամական շարժումը, իրավիճակը կայունանում է: Անցած 4 տարիներին տարբեր ոլորտներում հիմնադրվել է 11 հազար ձեռնարկություն, ինֆլյացիան 35 տոկոսից կրճատվել է մինչեւ 22 տոկոս, 2014-ի կեսից մինչեւ հիմա երկրի տնտեսության մեջ արտասահմանյան ուղղակի ներդրումների ծավալը կազմել է  100 մլրդ եգիպտական ֆունտ (մոտ 5,7 մլդ դոլար): Նա նաեւ նշել է, որ 2016-ի սեպտեմբերից ամբողջությամբ դադարել է Եգիպտոսի տարածքից ապօրինի միգրացիան Եվրոպա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ