Բաքվում ծանր ավտովթար է տեղի ունեցել. տուժել է մեկ մարդ:
Report-ի հաղորդմամբ՝ ցեմենտատար ավտոմեքենայի վարորդը մեծ արագության տակ շրջադարձ կատարելիս կորցրել է ղեկի կառավարումը: Բեռնատարը զարկվել է երկաթյա պարսպին եւ մոտ 6 մետր բարձրությունից ցած է ընկել ներքեւի ճանապարհի վրա: Միջադեպի հետեւանքով վարորդը լուրջ վնասվածքներ է ստացել: