News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Համացանցում անտառի բնակչի փրկության հոլովակ է հրապարակվել, որն օրերս Բելառուսի Գոմելի մարզում դժվար կացության մեջ էր հայտնվել:

ՆԳ տեղական վարչության մամուլի ծառայության հաղորրդագրության մեջ նշված է, որ ճառագայթային աղտոտվածության տարածքի պահպանության բաժնի աշխատակիցները պարեկման իրենց սովորական երթուղով ընթանալիս ջրի մեջ ընկած որմզդեղնի են հայտնաբերել: Կենդանին չէր կարողանում սառցի ծուղակից ինքնուրույն դուրս գալ:

Փրկակարարական գործողության մասնակիցներից մեկը պատմել է, որ տեղանքի ճահճային լինելու պատճառով չէին կարող մեքենայով մոտենալ: Նրանք երկար գերան են գտել, որ մինչեւ ափ սառույցը կոտրեն:

Երբ մինչեւ ցամաք «արահետը» պատրաստ է եղել, որմզդեղնը վերջին ուժերը կորցրել է՝ շունչը փչելով: Կենդանուն առույգացնելու համար միլիցիոներներից մեկը մոտեցել է նրան եւ ականջից քաշել: Գաղափարը հաջող էր՝ կենդանին ցատկել է ափ եւ ընկել գետնին: Որոշ ժամանակ անց որմզդեղնը ուժերը վերականգնել է եւ բարեհաջող թաքնվել թավուտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ