News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վանաձորում գործող Լոռիճանշին ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները բողոքում են. ընկերությունը դեռեւս 2016 թվականից կուտակված աշխատավարձի պարտքերը չի մարում:

Ընկերության աշխատակիցների խոսքով «Լոռիճանշինը» աշխատավարձի պարտք ունի ընկերության շուրջ 50 աշխատակցի: Պարտքի ընդհանուր թիվը կազմում է 7-8 մլն դրամ:

Աշխատողները նշում են, որ շուրջ մեկ տարի է, «Լոռիճանշինը» գրեթե չի աշխատում ու իրենք զրկված են ոչ միայն աշխատելու, այլ վաստակած գումարն ստանալու հնարավորությունից:

«Ամեն անգամ խոստանում են, որ կտան, բայց առ այսօր սայլը տեղից չի շարժվում: Հետ առաջ, հետ առաջ: Չէ, չեն ասում, հա-ի մեջ էլ գոլ չկա»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում դժգոհեց ընկերության աշխատակից Լեւոն Մկոյանը: Վերջինիս ընկերությունը պարտք է շուրջ 300.000 դրամ:

Աշխատակիցները դժգոհում են՝ այլեւս չեն կարողանում գոյատեւել, ստիպված են լինում անընդհատ վարկ վերցնել՝ ամենօրյա կեցության հարցերը հոգալու համար:

Այժմ, սակայն, երբ վարկերը կուտակվել են ու այլեւս անհնար է դարձել ապրելը, ընկերության նախկին աշխատակիցներն չգիտեն ինչպես ապրել:

«Լոռիճանշին» ՓԲԸ-ից աշխատողների աշխատավարձերի վճարման պահանջին ի պատասխան հորդորում են՝ համբերատար լինել ու սպասել:

«Աշխատողների պարտքը քիչ-քիչ վճարում ենք: Աշխատում ենք պակասացնենք, քիչ-քիչ վճարենք»,- մեզ հետ զրույցի ժամանակ նշեց «Լոռիճանշին»  ՓԲԸ-ի տնօրեն Արայիկ Վարդանյանը:

Վերջինս խոսքով բոլորից շատն ինքն է մտածում աշխատողների աշխատավարձերի պարտքը մարելու համար: Տնօրենի  տեղեկացմամբ՝ աշխատավարձերի պարտքը կուտակվել է ընկերության պատվերների պակասելու հետևանքով: Թե երբ կկարողանան ամբողջությամբ մարել պարտքերը, տնօրենը դժվարանում է ասել:

«Մարդկանց ես խնդրել եմ ու խնդրում եմ, որ համբերեն, դիմանան»,- ասում է նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ