News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Գրող Սթիվեն Քինգի ստեղծագործությունների հավաքածուի հազվագյուտ նմուշները, այդ թվում՝ նրա ձեռագրերը, վնասվել են կամ ամբողջությամբ ոչնչացվել խողովակի վնասման հետեւանքով, որի արդյունքում Ամերկյան Մեն նահանգի գրքերի խանութներից մեկի նկուղը հեղեղվել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դեպքը տեղի է ունեցել Բանգոր քաղաքում: Տուժած խանութի տերը՝ Ջերալդ Վինթերսն ավելի քան մեկ տարի ցուցադրել եւ վաճառել է գրքի իր հավաքածուն։ Հավաքածուի մեծ մասը,որ նա հավաքվել էր տասնյակ տարիների ընթացքում, պահպանվում էր նկուղում։

Վինթերսը դեռ գնահատում է հասցված վնասը։ Նրա խոսքով՝ յոթ հեղինակային ձեռագրեր ոչնչացված են։

 «Ես սարսափած եմ: Որպես գիրքերի սիրահար, ես նրան ցավակցում եմ: Որոշ ժամանակ անց կկապնվեմ նրա հետ եւ կմտածեմ՝ կարող եմ ինչ-որ կերպ օգնել»,-ասել է Սթիվեն Քինգը Bangor Daily News-ին:

Թերթի տվյալներով՝ միջադեպից տուժել է ոչ միայն Վինթերսի խանութը։ Հարեւան շենքի տերն նույնպես կրել է 50 հազար դոլարի վնաս, որտեղ ոչնչացվել է 7 հազար շիշ գարեջուր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ