News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Լի Մյոն Բաքը երկրի գործող  վարչակարգին մեղադրել է իր քաղաքական հետապնդման մեջ: Նման հայտարարություն նախկին ղեկավարն արել է Սեուլում իր տանը հանպատրաստից կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ այն բանից հետո, երբ կոռուպցիայի գործով կանչվել էր դատախազություն հարցաքննության համար՝ դեռևս  որպես վկա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հետաքննության փաստը նա անվանել է «քաղաքական վրեժ», հաղորդում է Chosun Ilbo-ն։ Լի Մյոն Բաքը, որը  2008-2012 թվականներին զբաղեցրել է երկրի բարձրագույն պաշտոնը,  հատուկ ծառայությունների կողմից  375 հազար դոլար  նախկին նախագահի վարչակազմ փոխանցելու գործով մեղադրյալների թվում է։ Խոսքը Ազգային հետախուզական ծառայության չհաշվառված  ծախսերի մասին է։

Այս գործով երեքշաբթի  ձերբակալվել է պլանավորման հարցով նախագահի նախկին խորհրդական Կիմ Բեք Չունը, որը դատախազության կասկածներով այդ գումարը փոխանցել է  իր ղեկավարին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ