News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ներգաղթային եւ մաքսային ոստիկանությունը (ICE) նախատեսում է Սան Ֆրանցիսկոյում եւ Հյուսիսային Քալիֆորնիայի մյուս քաղաքներում անօրիանական ներգաղթյալների հայտնաբերման ուղղությամբ խոշորամասշտաբ արշավ իրականացնել։ Այս մասին USE.ONE-ն՝ վկայակոչելով San Francisco Chronicle-ն։

Անանուն աղբյուրի խոսքով՝  ICE-ն մտադիր է ձերբակալել ավելի քան 1500 ներգաղթյալների: Ներգաղթային ոստիկանության պաշտոնյաները հրաժարվել են մեկնաբանել իրենց ծրագրերի հրապարակումը:

San Francisco Chronicle-ի զրուցակցի խոսքով՝  «զտումները» Bay Area-ում, որը տեղի կունենա առաջիկա շաբաթներին, կարող է դառնալ ամենամեծը նախագահ Դոնալդ Թրամփի օրոք:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը ստորագրել էր օրենք, որով Քալիֆորնիան հայտարարվել էր «ապաստան-նահանգ»: Այս օրենքը թույլ էր տալիս տեղական ոստիկանությանը եւ իշխանություններին չհամագործակցել ICE-ի հետ, այդ թվում՝ չթողնել նրանց արտաքսել անօրինականներին, որոնք քրեական հանցագործություն չեն կատարել։ 

ICE-ի ղեկավար Թոմաս Հոմանի խոսքով՝ Քալիֆորնիայի նահանգապետն իր որոշմամբ «տապալել է հասարակական անվտանգությունը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ