News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Իրանի Կենտրոնական բանկը՝ Bank Markazi-ն, Clearstream գերմանական ֆոնդային բորսայի ստորաբաժանման եւ իտալական Banca UBAE SpA բանկի դեմ Լյուքսեմբուրգի դատարան հայց է ներկայացրել: Ինչպես նշվում է Deutsche Boerse-ի հաղորդագրության մեջ՝ Կենտրոնական բանկը 4.9 մլրդ դոլարի չափով  ակտիվների համար փոխհատուցում է պահանջում եւ այդ գումարից տոկոսների ավելացում:

Խոսքն այն ակտիվների մասին է, որոնք մի քանի տարի առաջ ահաբեկչության ֆինանսավորման կասկածանքով սառեցվել էին: Դրանց մի մասը (1,9 միլիարդ դոլար) 2013-ին ամերիկյան դատարանի որոշմամբ վճարվել է ԱՄՆ-ում ահաբեկչության զոհերին: Մոտ 2 մլրդ դոլար էլ կարող է հատկացվել ԱՄՆ-ում եւ Լյուքսեմբուրգում ընթացիկ դատավարությունների հայցվորներին:

Bank Markazi-ն Clearstream-ից պահանջել է վերադարձնել նախկինում սառեցված բոլոր միջոցները: Հակառակ դեպքում ԿԲ-ն մտադիր է վնասի փոխհատուցման համար եւս 4,9 մլրդ պահանջելու համար լրացուցիչ հայց ներկայացնել:

 «Clearstream-ը կարծում է, որ տվյալ հայցը ոչ մի հիմնավորում չունի,— նշվում է գերմանական ֆոնդային բորսայի հայտարարության մեջ— Clearstream-ը հայցը բողոքարկելու համար բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնքրկի»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ