News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մոսկվան մտադիր չէ Միջուկային զենքի արգելման մասին պայմանագրին (ՄԶԱՊ) միանալ: Այս մասին ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված էր զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխմանը, ասել է Լավրովը հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանը մտադիր չէ Միջուկային զենքի արգելման մասին պայմանագրին միանալ, - ասել է նա: -  Միջուկային զենքի ամբողջական ոչնչացումը հնարավոր է միայն ընդհանուր եւ ամբողջական զինաթափման պայմաններում եւ բոլորի համար հավասար անվտանգության ապահովման դեպքում, այդ թվում միջուկային զենք ունեցողների, ինչպես  նախատեսում է Միջուկային զենքի արգելման մասին պայմանագիրը»:

Նա ընդգծել է, որ պայմանագրում հաշվի չեն առնվում բոլոր գործոնները, որոնք ազդում են ռազմավարական կայունության վրա:

 «Այն նաեւ միջազգային համայնքի անդամների միջեւ խորը տարաձայնություններ է առաջացնում եւ կարող է տարածման կանխման ռեժիմի վրա ապակայունացնող ազդեցություն ունենալ», - հավելել է նա:

 «Ուզում եմ շեշտել. մենք կիսում են առանց միջուկային զենքի աշխարհի կառուցման խնդիրը, բայց այդ նպատակին հասնելու համար պետք  չէ նման միակողմանի մեթոդներ կիրառել, որոնց վրա հիմնվում է Միջուկային զենքի արգելման մասին պայմանագիրը», - ասել է Լավրովը:

Նախարարը նշել է, որ Իրանի հետ միջուկային գործարքի ձախողումը մտահոգիչ ազդանշան կդառնա միջազգային անվտանգության համար, այդ թվում ԿԺԴՀ շուրջ կարգավորման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ