ԿԺԴՀ-ն ստորգետնյա թունելներում ամերիկյան հատուկ նշանակության ստորաբաժանումների ռազմական գործողությունների զորավարժությունները պատերազմի նախապատրաստություն է համարում: Այս մասին հաղորդում է ՑՏԱԿ գործակալությունը:
«ԱՄՆ-ը փորձում է ցանկացած գնով պատերազմ սկսել ԿԺԴՀ հետ, ինչի համար էլ փակ տարածքում մարտերի անցկացմանն է պատրաստվում», - գրում է գործակալությունը:
Ավելի վաղ New York Times թերթը նշել էր, որ ԱՄՆ զինված ուժերը ուժեղացրել են զորավարժությունների ինտենսիվությունը ԿԺԴՀ դեմ հնարավոր ռազմական գործողությունների սկսման համար:
«Ազգային հանրային ռադիոն» հայտնել է, որ Պենտագոնը կապի հատուկ միջոցներ է գնում, գիշերային տեսանելիության սարքեր, ինժեներական միջոցներ, նեղ թունելներում մարտերի անցկացման համար զինվորներին մարզում է:
Կորեական թերակղզու հարավում ավելացվել են բարձր ճշգրտության զենքի պաշարները, ջրային խոչընդոտները հաղթահարելու համար կամրջանավեր են կառուցվում, ինչն անհրաժեշտ է ԿԺԴՀ դեմ պատերազմի սկսման համար: