News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

2017 թվականին Հայաստանի ՔԿՀ-ներից 1748 դատապարտյալներ բուժման նպատակով տեղափոխվել են քաղաքացիական հիվանդանոցներ: Այս մասին հունվարի 19-ին հայտնեց ԱՆ ՔԿՎ իրավաբանական վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Տիգրան Սահակյանը:

«Սա բացառիկ բան է եւ անցյալ տարիներին չի եղել»,- ընդգծեց Սահակյանը: Ինչ վերաբերում է ՔԿՀ-ներում մահացությանը, ապա Սահակյանը նշեց, որ 2017-ին Հայաստանի բանտերում 17 մարդ է մահացել, որոնցից հիվանդության պատճառով՝ 7-ը, գրանցվել է ինքնասպանության 2 դեպք: 2016-ին հիվանդության հետեւանքով մահացել է 7 դատապարտյալ, ընդամենը մահացել է 29-ը:

ՔԿՀ-ներում հասարակական դիտորդական խմբի անդամ Ռոբերտ Ռեւազյանն իր հերթին նշեց, որ դեպքեր կան, երբ բժշկական հանձնաժողովը եզրակացություն է տալիս, որ հիվանդությունը լուրջ վտանգ չի սպառնում, սակայն որոշ ժամանակ անց դատապարտյալը մահանում է: «Ինչի՞ մասին է սա խոսում: Թվում է, թե ՔԿՀ-ն անհրաժեշտ ամեն ինչ անում է: Սակայն խնդիրը կա: Հավանաբար, մեթոդը չի գործում, եւ ինչ-որ բան պետք է փոխել: Եթե պետությունը չի կարողանում դատապարտյալին բուժել, նրան պետք է ազատել: Օրինակ՝ եթե անհրաժեշտ է թանկարժեք վիրահատություն: Իսկ որոշ դեպքերում չեն ազատում, չնայած չեն էլ բուժում, եւ լռելյայն, համընդհանուր համաձյնությամբ հետեւում են մարդու մահվանը»,- նշեց Ռեւազյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ