Հունվարի 19-ին, ժամը 15:06-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ռյա Թազա-Ապարան հատվածի 3-րդ կմ-ին «Lada Priora» մակնիշի Օ003HO58 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Տ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված: