News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսի եւ նրա տեղակալ Պատրիկ Շենահանի հետ քննարկել է կառավարության աշխատանքի հնարավոր դադարեցումը: «ՌԻԱ Նովոստին» հաղորդում է, որ այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:

«Նախագահը նշել է, որ ինքը կշարունակի համոզել Կոնգրեսին պաշտպանական բյուջե ընդունել, որը կվերականգնի ԱՄՆ զինված ուժերին, պատրաստվածությունը՝ ավելացնելով մեր զինված ուժերի քանակությունը եւ կարդիականացնի մեր հնարավորությունները», - նշվում է հաղորդագրության մեջ:

Նախագահը ընդգծել է նաեւ Կոնգրեսի դերը կառավարության աշխատանքի հնարավոր դադարեցմանը եւ անհրաժեշտությունը, որ Կոնգրեսի անդամները արագ անցնեն բյուջեի հաստատմանը, որպեսզի «մեր երկիրն ամբողությամբ պաշտպանված լինի»:

Ավելի վաղ Սպիտակ տան բյուջեի հարցով տնօրեն Միք Մալվեյնը հայտարարել էր, որ Սպիտակ տունը բյուջեի բացակայության պայմաններում պատրաստվում   է դաշնային կառավարության «փակման» հեռանկարին: Դրա հնարավորությունը 50/50 է, ասել էր Մալվեյնին:

Ներկայացուցիչների պալատը հունվարի 18-ին ընդունել էր մեկ ամիս ժամկետով հերթական ժամանակավոր բյուջեն, սակայն Սենատում օրենքն ընդունելու հեռանկարները դեռեւս պարզ չեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ