News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ֆիլհարմոնիա է հրավիրել: Երկրների ղեկավարները կլսեն կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսիի ստեղծագործությունները՝ Դանիել Բարենբոյմի կատարմամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մեր հանդիպումից հետո կուղեւորվենք մաեստրո Բարենբոյմի համերգին, որը Դեբյուսիի հարյուր ամյակի կապակցությամբ բացում է բացում է նրան նվիրված համերգաշրջանը», — ասել է Մակրոնը:

Մերկելն, իր հերթին, ասել է, որ համերգի համատեղ այցը «շատ խորհրդանշական է»:

«Դանիել Բարենբոյմը երկար տարիներ Փարիզում է անցկացրել, եւ այսօր նա Բեռլինում է աշխատում: Նա աշխարհի քաղաքացի է», - ասել է Կանցլերը:

Նախքան համերգին գնալը, նախագահը եւ կանցլերը բանակցություններ կանցկացնեն, որի ընթացքում հիմնական թեման կլինի Եվրոպայի ապագան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ