News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների ազգային անվտանգության գործակալությունը (NSA) չի պահպանել 2001-2007 թվականների  հետապնդումների ընթացքում գրանցված համացանցային տվյալները։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Politico ամսագիրը:

2007 թվականից ի վեր դատական կարգադրությամբ գործակալությունը  պարտավորվել էր պահպանել ԱՄՆ քաղաքացիների էլեկտրոնային հետապնդումների տվյալները, որը Ջորջ Բուշ կրտսերը անցկացրել էր  2001-2007 թվականներին: Պարբերականը նշում է, որ  2014 թվականի դրությամբ տեղեկությունը դեռ պահպանված էր, բայց հետո ջնջվել է, ենթադրաբար, նոր ֆայլերի պահպանման համար տեղ ազատելու համար:

Բացի այդ, ջնջվել են նաեւ 2009, 2011 եւ 2016  թվականների պահուստային օրինակները։

NSA-ում  նշել է, որ տեղեկությունը դիտավորյալ չի ջնջվել, որ 2003-2007թվականների որոշ տվյալներ հնարավոր է վերականգնել պահպանված մետատվյալների շնորհիվ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ