News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եզդիաբնակ Շամիրամ գյուղում 2017թ. ամռանը 4 հոգու սպանության մեջ մեղադրվող Թելման Քալաշյանի հորեղբորն առաջադրված մեղադրանքը մեղմ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շամիրամի սգոհ սրահում սպանված Զորիկ Օզմանյանի եղբայրը՝ Մամե Օզմանյանը: Քյարամ Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ՝ 334-րդ հոդվածի 1-ին մասով: Նա մեղադրվում է սգո սրահից Թելման Քալաշյանի՝ փախուստի դիմելու հարցում օգնելու մեջ: Մամե Օզմանյանի խոսքով, Քյարամ Քալաշյանին առաջադրված մեղադրանքով 3 տարի ազատազրկում է սպառնում, որը շատ քիչ է մի մարդու համար, որը օժանդակել ու օգնել է փախչել մի մարդու, որը 4 հոգու կյանք է խլել եւ հրազենային վիրավորում հասցրել մի քանի հոգու:

«Մեկն աղջիկ է փախցնում երեք տարի նստեցնում են, հիմա իրան էլ ա էդ մեղադրանքով երեք տարի հասնում: Սա շատ քիչ է իր համար, մենք ավելին ենք պահանջում»,-ասաց նա:

Անցած տարվա օգոստոսի 1-ին Թելման Քալաշյանը Շամիրամ գյուղի գերեզմանատանը «Խեր» ազգային ծիսակատարության ժամանակ կրակ էր բացել այնտեղ գտնվողների վրա. սպանվել էին Ամրո, Աղասի եւ Զորիկ Օզմանյանները եւ Ամո Խուդոյանը: Ըստ մեղադրանքի՝ Թելման Քալաշյանին փախուստի դիմելու հարցում օգնել է նրա հորեղբայրը, ով դեպքի ժամանակ գտնվել է սգո սրահում: 

Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ 333-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ հորեղբորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 334-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Գործն ուղարկվել է  Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ